Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.07.2017 | 00:01

Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը` օդ շնչելու համար, ո՛չ ականջները` լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները` շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ ... Նաև գարշելի կենդանիներ են պաշտում, ինչն արդեն ծայրահեղ անմտություն է։ Եթե այդ կենդանիները համեմատվեն ուրիշների հետ, ապա ավելի վատթար պիտի համարվեն, որովհետև անասունը չունի այն գեղեցկությունը, որ կարելի է ցանկանալ։


Իմաստություն Սողոմոնի 15. 14-15...18-19

Դիտվել է՝ 4081

Մեկնաբանություններ